Սաուդյան Արաբիայի օդանավակայանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով 10 մարդ վիրավորվել է
Առնվազն 10 մարդ է վիրավորվել՝ Սաուդյան Արաբիայի Ջիզան քաղաքի օդանավակայանում, հութի ապստամբների կողմից ականապատ անօդաչու թռչող սարքի արձակման արդյունքում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին շաբաթ օրը հաղորդել է Սաուդյան մամուլի գործակալությունը ՝ հղում անելով արաբական կոալիցիայի հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Թուրկի ալ-Մալիքիի հայտարարությանը:
Կարծիքներ