Ռուսաստանում բրիտանական Sky Saber նոր համակարգը համեմատել են С-400-ի հետ

Ռուսաստանում բրիտանական Sky Saber նոր համակարգը համեմատել են С-400-ի հետ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Sky Saber հակաօդային պաշտպանության նոր համակարգի (ՀՕՊ) ստեղծման մասին, որն ունակ է խոցել ձայնի արագությամբ թռչող թենիսի գնդակի չափսերի թիրախը:

Ռուս ռազմական փորձագետ, գնդապետ Սերգեյ Խատիլևը համեմատել է բրիտանական մշակումները ռուսական С-400 համակարգի հետ։ «Մենք ավելի քան 20 տարի առաջ այս օրինակով լուսաբանել ենք օդային և տիեզերական մարմիններին հետևելու մեր համակարգերը: Այն ժամանակ նշվում էր, որ մեր համակարգերն ունակ են Միջերկրական ծովի վրա հայտնաբերել թիրախները և ոչնչացնել թենիսի գնդակի չափի օբյեկտ»,- ասել է Խատիլևը, փոխանցում է «Взгляд»-ը։

Գնդապետի խոսքով՝ ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգը կարող է 70 կիլոմետր բարձրության վրա հինգ ռուբլիանոց մետաղադրամի չափի թիրախ ոչնչացնել։ Նա նաև նշել է, որ ռուսական «Վիկինգ» համալիրը մարտավարական և տեխնիկական բնութագրերով չորս անգամ գերազանցում է Sky Saber-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում