Չինաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ սատարում է Իրանին լուրջ փորձությունների այս պահին
Չինաստանի իշխանությունները սատարում են Իրանին, որին լուրջ փորձությունների շրջան է սպասվում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին՝ Իրանի արտգործնախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանիի հետ հանդիպմանը։
«Ներկա փուլում Իրանի ժողովուրդը լուրջ փորձությունների միջով է անցնում Չինաստանը Ձեր երկրի համապարփակ ռազմավարական գործընկերն է, մենք կանգնած ենք Իրանի կառավարության և ժողովրդի կողքին »,- BRICS-ի արտգործնախարարների հանդիպմանն իրանցի գործընկերոջն ասել է Չինաստանի արտգործնախարարը։
Ինչպես պարզաբանել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարը, Պեկինը պաշտպանում է Իրանի անկախությունը, ինքնիշխանությունը, կայունությունն ու զարգացումը։
Նա ցավակցություն է հայտնել ուղղաթիռի վթարից Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու կապակցությամբ։
Կարծիքներ