Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Թուրքիա

Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Թուրքիա

Հայաստանից ուղարկված օգնությունը հասել է Թուրքիա, դատարկվել ու տեղավորվել է պահեստում։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։

Հիշեցնենք, Հայաստանից 100 տոննա մարդասիրական բեռ է ուղարկվել Թուրքիա՝ երկրաշարժից տուժած շրջաններին օգնություն տրամադրելու համար: 5 բեռնատարները Թուրքիայի տարածք անցել էին երկու երկրների միջև գտնվող Մարգարայի կամրջով, որը 1993թ-ից ի վեր՝ շուրջ 30 տարի, չէր օգտագործվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում