Երկրաշարժի հետևանքով Ալեքսանդրեթում զոհվել են սիրիահայ Մեսրոպյան ընտանիքի անդամները
Թուրքիայում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով Ալեքսանդրեթում զոհվել են սիրիահայ Մեսրոպյան ընտանիքի երեք անդամները։ Այս մասին տեղեկացրել է Սիրիայի «Գանձասար» հայալեզու պարբերականը։
Փլատակների տակ են մնացել Հալեպի Հայ մարմնամարզական միության նախկին անդամ Դշխուն Մեսրոպյան ու երկու զավակները՝ Արմիկ և Մեսրոպ Մեսրոպյանները։
Կարծիքներ