Ավստրալիան ցանկանում է ստեղծել նոր կառույց՝ կիբերհարձակումների դեմ պայքարում ջանքերը համակարգելու համար
Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են նոր պետական գործակալության ստեղծման մասին, որը կգլխավորի հաքերային հարձակումների դեմ պայքարը և կապահովի ազգային կիբերանվտանգության միասնական համակարգի ձևավորումը։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է ներքին գործերի նախարար Քլեր Օ՛Նիլը։
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ նոր կառույց ստեղծելու որոշումը կայացվել է երկրի նախորդ կառավարության կողմից մշակված և ընդունված կիբեռանվտանգության ազգային ռազմավարության վերանայման շրջանակներում։
Կարծիքներ