Ինդոնեզիայում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Երկուշաբթի 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի Սուլավեսի կղզու մոտակայքում։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նրա խոսքով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պալու քաղաքից (Կենտրոնական Սուլավեսի նահանգի վարչական կենտրոն) 101 կմ հարավ-արեւելք՝ մոտ 282 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվել է 12 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ