Էկվադորում բանտում բախումների հետևանքով վեց բանտարկյալ է մահացել

Էկվադորում բանտում բախումների հետևանքով վեց բանտարկյալ է մահացել

Առնվազն վեց բանտարկյալ է սպանվել ուրբաթ օրը Գուայաս նահանգի բանտում տեղի ունեցած բախումների ժամանակ։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնում է բանտարկյալների հետ կապված հարցերի ծառայությունը։

«Ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, միջադեպ է տեղի ունեցել Գուայասում գտնվող տղամարդկանց կալանավայրի թիվ 1 կենտրոնում, սպանվել է վեց մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Վիրավորների թիվը չի հաղորդվում։ Քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը պարզում է դեպքի պատճառները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում