Կոյնու թայֆունը Ասիայում քամու արագության ռեկորդ է սահմանել
Լանյու կղզու օդերևութաբանական կայանում գրանցված «Կոյնու» թայֆունի 95,2 մ/վրկ քամու արագությունը ոչ միայն ամենաբարձրն էր վերջին 126 տարվա ընթացքում (առաջին չափումները կղզում սկսվել են 1897 թվականին), այլև ամենաբարձրը Ասիայում: Այս մասին հայտնում է Radio Taiwan International-ը ։
Թայֆունի ժամանակ վնասվել է օդաչափը, քամու արագությունը չափող սարքը պոկվել է։ Նախորդ ռեկորդը Լանյու կղզում սահմանվել էր 1984 թվականին և կազմում էր 89,8 մ/վ:
Կարծիքներ