Սյունիքի մարզով անցնող Մ2-Նորավան 5.45 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այս տարի կվերականգնվի
Սյունիքի մարզով անցնող Մ2-Նորավան 5.45 կմ երկարությամբ ճանապարհահատվածն այս տարի կվերականգնվի Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակում։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ ծրագրով ամբողջությամբ կնորոգվի Նորավանի գյուղամիջյան ճանապարհահատվածը՝ 956 մ երկարությամբ: Կբարեկարգվեն նաև դեպի բնակավայրի մշակույթի տուն‚ դպրոց տանող մուտքերը։ Նորավանի՝ վթարային վիճակում գտնվող խմելու ջրագիծը կփոխարինվի նորով. այս պահին արդեն մեկնարկել է ջրագծի կառուցումը‚ իրականացվում են հողային աշխատանքներ։
Կկատարվեն նաև‚ մայթերի‚ ջրահեռացման վաքերի կառուցման‚ ասֆալտբետոնե շերտի տեղադրման‚ ճանապարհային անվտանգության ապահովման և այլ աշխատանքներ:
Կարծիքներ