Վրաստանը կարող է ձեռք բերել ռուսական պատվաստանյութ
Վրաստանի առողջապահության նախարարությունը կարող է դիտարկել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ձեռքբերումը, եթե այն հաստատվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից, գրում է «Ինտերֆաքս»-ը:
«Եթե այն ճանաչվի ԱՀԿ-ի կողմից, ապա ինչու ոչ, սակայն որքան գիտեմ, դեռեւս այդ մասին խոսք չի եղել»,-նշել է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն:
Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Եկատերինա Թիկարաձեն հայտարարել էր, որ ռուսական պատվաստանյութի ձեռքբերման հարցը չի քննարկվել:
Վրաստանում կորոնավիրուսով վարակվել է 212 526, առողջացել՝ 188 408, մահացել՝ 2 182 մարդ:
Կարծիքներ