ՆԱՏՕ-ն վերահաստատել է Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու խոստումը

ՆԱՏՕ-ն վերահաստատել է Ուկրաինայի պաշտպանությունն ուժեղացնելու խոստումը

Տեղի է ունեցել ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստը, դաշնակիցները խստորեն դատապարտել են Ռուսաստանի չտարբվերակված հարվածները և վերահաստատել իրենց խոստումը՝ ավելի ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՆԱՏՕ–ի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից:«Ուկրաինան շարունակում է ամեն օր կանխել, որսալ ռուսական հրթիռները՝ փրկելով անթիվ կյանքեր: Բայց Ուկրաինայի՝իր պաշտպանական կարողությունները պահպանելը պահանջում է մատակարարման ավելացում և ավելի մեծ աջակցություն: Ռուսական վերջին հարձակումից հետո դաշնակիցներն այսօր վերահաստատեցին, որ ուժեղացնում են իրենց ռազմական օգնությունն Ուկրաինային: Մենք պետք է շարունակենք Ուկրաինային տրամադրել սարքավորումներ և զինամթերք: Այն անհրաժեշտ է Ռուսաստանի ներխուժումից պաշտպանվելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ դա կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում