Կամչատկան գրանցել է երկու երկրաշարժ՝ մինչև 4,5 մագնիտուդով
Կամչատկայում 4,0 և 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ասվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության տեղական բաժանմունքի կայքում։
էպիկենտրոնը գտնվել է Միլկովո գյուղից 195 կմ հեռավորության վրա։
Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչությունից հայտնում են, որ բնակիչները ցնցումները չեն զգացել։ Զոհեր և ավերածություններ չկան։
Կարծիքներ