Սոցփաթեթների գումարները կկարողանան ուղղել հիմնադրամին. Հրապարակ
Առաջիկայում պետական պաշտոնյաներն ու ծառայողներն իրենց սոցփաթեթների գումարները կկարողանան կամավորության սկզբունքով հանգանակել հանուն Արցախի կամ, ինչպես օրենքում է ձեւակերպված՝ «ՀՀ կայուն ու համաչափ զարգացում ապահովող ծրագրերի իրականացմանը, տնտեսության կայունացման օժանդակմանը կամ այլ համապետական ծրագրերի իրականացմանը»։ Կառավարությունը փոփոխություն է կատարել «Պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, ըստ որի՝ ովքեր ցանկանում են, կարող են այդ գումարներն ուղղել ռազմական համապատասխան հիմնադրամներին։ Գործող օրենքով հնարավոր չէր դա անել։
Կարծիքներ