Կուբայի նախագահը ժամանել է Հարավային Աֆրիկա՝ մասնակցելու BRICS-ի գագաթնաժողովին
Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը երեքշաբթի երեկոյան ժամանել է Հարավային Աֆրիկա, որտեղ կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին։ Այս մասին հայտնում է երկրի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիլլայի էջը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։
«Նախագահ Դիաս-Կանելը ժամանել է Հարավային Աֆրիկա՝ մասնակցելու BRICS XV գագաթնաժողովի շրջանակներում բանակցություններին, որին Կուբան հրավիրվել է որպես 77-րդ խմբի նախագահ, գումարած Չինաստան: Սա հնարավորություն է ամրապնդելու եղբայրության պատմական կապերը»,- գրել է դիվանագետը։ Կուբան առաջին անգամ կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին։
Կարծիքներ