Իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, իրար հետ ծիծաղեցինք․ Աննա Հակոբյանը այցելել է Քաշաթաղցի կանանց (լուսանկարներ)

Իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, իրար հետ ծիծաղեցինք․ Աննա Հակոբյանը այցելել է Քաշաթաղցի կանանց (լուսանկարներ)

Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, իրար հետ ծիծաղեցինք։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր մի քանի ժամ է անցկացրել Քաշաթաղից Գառնի բնակության տեղափոխված կանանց հետ։

«Քաշաթաղի շրջանի Սոնասար համայնքից Գառնի բնակության տեղափոխված կանանց նախաձեռնությամբ այսօր մի քանի ժամ անցկացրեցինք միասին:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների, ինչպես նաեւ ավելի վաղ տարիներին իրենց որդիներին կորցրած մայրեր:

Ներկա էին 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած հերոսներից Արմեն Հասանյանը, այս ամիսների ընթացքում մշտապես մեր վիրավոր զինվորների կողքին կանգնած Հուշիկ Խոսրովյանը:

Զրուցեցինք, իրար սփոփեցինք, իրար հետ լաց եղանք, իրար հետ ծիծաղեցինք: Միասին միշտ ավելի հեշտ է»,- ֆեյսբուքյան էջում գրել է Աննա Հակոբյանը:

Վարչապետի տիկինը նաեւ լուսանկարներ է հրապարակել հանդիպումից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում