Պտղնի գյուղի ամառանոցներում վագոն-տնակ է այրվել

Պտղնի գյուղի ամառանոցներում վագոն-տնակ է այրվել

Նոյեմբերի 29-ին, ժամը 01։15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պտղնիի ամառանոցներում գտնվող վագոն-տնակում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:39-ին, մարվել՝ 01:55-ին: Այրվել է Պտղնիի ամառանոցներ 12-րդ թաղամասի տներից մեկին հարակից վագոն-տնակը (27 քմ)։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում