ԱԺ-ն իր դռները կբացի «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024»-ի ևս 15 մասնակցի համար. Ալեն Սիմոնյան
Խորհրդարանը 2024 թվականի փետրվարից իր դռները կբացի «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2024»-ի եւս 15 մասնակցի համար. դիմելու վերջնաժամկետն է դեկտեմբերի 1-ը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Հանրային քաղաքականության մասին լավ պատկերացում ունեցող, նախաձեռնող և մոտիվացված, կազմակերպչական և վերլուծական հմտություններ, խորհրդարանական ժողովրդավարության նկատմամբ հետաքրքրություն ունեցող երիտասարդնե՛ր, շտապեք դիմել այս ծրագրին:
Սիրելի՛ երիտասարդներ, մեզ համար շատ կարևոր է, որ դուք լավ պատկերացում ունենաք և ուղղակիորեն ներգրավվեք խորհրդարանի աշխատանքներին ու մեր երկրի համար կարևոր որոշումների կայացմանը»,- գրել է նա:
Կարծիքներ