Բայդենը Բենետին հայտնել է այս տարի Իսրայել այցելելու մտադրության մասին

Բայդենը Բենետին հայտնել է այս տարի Իսրայել այցելելու մտադրության մասին

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը փետրվարի 6-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենետին հայտնել Է այս տարի Իսրայել այցելելու մտադրության մասին: Ամփոփելով զրույցի արդյունքներն՝ այդ մասին հաղորդել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Նախագահը վարչապետին շնորհակալություն Է հայտնել Իսրայել այցելելու՝ նրա հրավերի համար եւ ասել Է, որ անհամբերությամբ սպասում Է այցին այս տարի ավելի ուշ: Նրանք պայմանավորվել են, որ իրենց խմբերը կշարունակեն սերտ կոնսուլտացիաները»,- ասված Է հաղորդագրության մեջ: Զրույցի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են անվտանգության հարցեր եւ «Մերձավորարեւելյան տարածաշրջանի այլ մարտահրավերներ», ներառյալ «Իրանի կողմից սպառնալիքը»:

«(ԱՄՆ-ի) նախագահն ընդգծել Է Մերձավոր Արեւելքում կայունության եւ գործընկերության ամրապանդման՝ իր հանձնառությունը»,- նշված Է հաղորդագրության մեջ: Զրույցի թեմարներից մեկն Է դարձել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Իբրահիմ ալ Հաշիմի ալ Քուրեյշիի ոչնչացման՝ ԱՄՆ-ի զինված ուժերի իրականացրած գործողությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում