Բորելը հորդորել է ռազմավարություն մշակել Ռուսաստանում անկայունության դեպքում
ԵՄ-ն պետք է նոր ռազմավարություն մշակի Ռուսաստանում անկայունության պարագայում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Լյուքսեմբուրգում միության երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպմանը:
«Նման իրավիճակի համար ռազմավարության մշակումը ժամանակ է պահանջում, և մենք կաշխատենք դրա վրա: Բոլորը կվերլուծեն իրավիճակի զարգացման հնարավոր սցենարները: Հասկանալի է, որ այժմ Ռուսաստանի մեր տեսլականը բոլորովին այլ է»,- նշել է նա:
Ավելի վաղ ԵՄ երկրների արտգործնախարարները Լյուքսեմբուրգում քննարկել են Ռուսաստանի վերջին զարգացումները և ուկրաինական հակամարտությունը և պայմանավորվել ուժեղացնել Կիևին տրվող ռազմական աջակցությունը։
Կարծիքներ