Անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնական վարժանք
ՀՀ Գեղարքունիքի մարզի քաղաքացիական պաշտպանության տարեկան միջոցառումների ծրագրի շրջանակներում՝ հուլիսի 13-ին անցկացվեց հրամանատարաշտաբային ուսումնական վարժանք՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ և քաղաքացիական պաշտպանության Գեղարքունիքի մարզի ղեկավար կազմի մասնակցությամբ:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանից, ուսումնական վարժանքն անցկացվեց 3 փուլով: Գործնական փուլը տեղի ունեցավ Ճամբարակ համայնքում:
Կարծիքներ