Համբուրգում ներկայացվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցությանն ուղղված ՀՀ կառավարության հումանիտար ծրագրերը
ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատվիրակությունը մարտի 11-ին Համբուրգ այցի շրջանակում հանդիպել է Համբուրգի խորհրդարանի առաջին փոխնախագահ Մարայկե Էնգելսի հետ:
Հանդիպման առանցքում է եղել հայ-գերմանական հարաբերությունների դինամիկ զարգացումը, այդ համատեքստում խորհրդարանական համագործակցության խորացումն ու ընդլայնման կարեւորությունը ոչ միայն դաշնային, այլ նաեւ երկրամասերի մակարդակով: Անդրադարձ է կատարվել քաղաքական եւ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին:
Հանդիպման ընթացքում Մարայկե Էնգելսի խնդրանքով ներկայացվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն ցուցաբերելուն ուղղված ՀՀ կառավարության իրականացրած հումանիտար ծրագրերը:
Հանդիպման մասնակիցներն ընդգծել են Համբուրգի հասարակական եւ սոցիալ-մշակութային կյանքում գերմանահայ համայնքի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը:
Կարծիքներ