Արցախից Տավուշի սահման մեկնելու համար կամավորական ջոկատ կազմելու գործընաց է սկսվել
Արցախից Տավուշի սահման մեկնելու կամավորական հերթական կարևոր նախաձեռնության մասին հայտարարում է արցախյան «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ հրապարակելով հայտարարությունը, որում ասվում է․
«ՀՀ Տավուշի շրջանի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից սահմանի խախտումը դուրս է տրամաբանության շրջանակներից։ Սա հերթական սադրանքն է, որը կանխվեց հայոց բանակի կողմից։ «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունը նախաձեռնում է կամավորական ջոկատ կազմելու գործընթաց, որը դեպքերի զարգացման և անհրաժեշտության դեպքում կանգնելու է մեր եղբայրների կողքին։
Աստված օգնական մեր զինվորներին և սպաներին»։
Կարծիքներ