Շախմատի բարձրագույն խմբի ուղեգրերի հարցը կորոշվի վերջին տուրում

Շախմատի բարձրագույն խմբի ուղեգրերի հարցը կորոշվի վերջին տուրում

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը ավարտին է մոտենում Հայաստանի տղամարդկանց 81-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարը։ 

Այս մասին հայտնում է ֆեդերացիան:  Տեղի ունեցավ մրցաշարի նախավերջին՝ 12-րդ տուրը։ Վերջին տուրից առաջ աղյուսակը 8,5 միավորով միանձնյա գլխավորում է Լևոն Բաբուջյանը։ Դավիթ Շահինյանը, Մամիկոն Ղարիբյանը և Տիգրան Հարությունյանը 7,5-ական միավորով կիսում են 2-4-րդ հորիզոնականները։ Բարձրագույն խմբի ուղեգիր նվաճելու տեսական հնարավորություններ ունեն նաև 7-ական միավորով 5-7-րդ հորիզոնականներում գտնվող Արթուր Դավթյանը, Արմեն Բարսեղյանը և Արման Միքայելյանը։
Փետրվարի 4-ին մրցաշարում հանգստյան օր է։ Որոշիչ՝ վերջին տուրի պարտիաները կկայանան փետրվարի 5-ին։

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում