Իսրայելում 23 տարվա ընթացքում առաջին անգամ վերականգնել են քաղցրահամ ջրի պաշարները
Իսրայելում ջրի աղբյուրների մեծ մասում, առաջին հերթին Կիներետ լճում, ջրի մակարդակը 23 տարվա ընթացքում առաջին անգամ գտնվում է «կանաչ գծի» վրա, ինչը խոսում է քաղցրահամ ջրի պաշարների վերականգնման մասին: Այդ մասին հաղորդել է երկրի ջրային պաշարների վարչությունը:
Երկրում քաղցրահամ ջրի խոշորագույն աղբյուրը՝ Կիներետ լիճը (Գալիլյայի ծով), զգալիորեն վերականգնվել է վերջին երկու տարվա ընթացքում, նշվել է մամուլի տեղեկագրում: Ջրային պաշարների վարչությունը ձգտում է պահպանել լճի բնապահպանական բալանսը, որպեսզի այն նաև հետագայում կարողանա որպես ռազմավարական ռեզերվ ծառայել ջրային տնտեսության համար: «Լճի կենսաբանական ցուցանիշներն զգալիորեն բարելավվել են անցած տարիների համեմատությամբ: Կիներետի կայունության ինդեքսը, որը բաղկացած Է 9 պարամետրերից…, վկայում է լճի բնապահպանական վիճակի կայունության մասին»,-ասվում է ջրային պաշարների վարչության հաղորդագրության մեջ:
Վերջին 30 տարվա ընթացքում այդպիսի ցուցանիշ դիտվել է միայն հինգ անգամ: Եթե այդ ցուցանիշը պահպանվի մինչև 2020 թվականի վերջը, ապա դա լավագույն ցուցանիշը կլինի 1993 թվականից ի վեր: Մինչև 21-րդ դարի սկիզբը Իսրայելի համար խմելու ջրի հիմնական աղբյուրը եղել է Կիներետ լիճը՝ Նոր կտակարանում նկարագրված Գալիլիայի ծովը, որտեղ ալիքների վրայով քայլել է Հիսուս Քրիստոսը և ձկնորսություն են արել նրա առաքյալները:
Այժմ լիճը սնում է հիմնականում մերձակայքի բնակավայրերը և ոչ մեծ ծավալի ջուր է մատակարարում հարևան Հորդանանին: Վերջին տասնամյակներին մասնագետները նշել են դրա մակարդակի մշտական նվազում, ինչը իշխանություններին հարկադրել է նոր գործարաններից այնտեղ աղազրկված ծովաջուր ներմղելու նախագիծ մշակել, որոնք պլանավորում են կառուցել առաջիկա տասնամյակներում:
Կարծիքներ