Հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի պատանիների առաջնությունում
Թուրքիայում անցկացված Եվրոպայի պատանիների առաջնությունում հայ բռնցքամարտիկները 6 մեդալ են նվաճել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:
Էրզրումում տեղի ունեցած առաջնությունում Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Համեստ Աֆրիկյանը (42 կգ) ու Սամվել Սիրամարգյանը (66 կգ)։ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալներն էլ նվաճել են Վահրամ Դովլաթբեկյանը (40 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Ալեն Ստեփանյանը (57 կգ) և Հայկ Ղահրամանյանը (75 կգ)։
«Հայկական բռնցքամարտը պատմություն է կերտում։ Առաջին անգամ՝ ի պատիվ հայ բռնցքամարտիկների, Թուրքիայում հնչում է հայոց հիմնը։ Վստահ եմ՝ մեր թիմը կարող էր ավելին անել, բայց հասկանալով՝ որ երկրում ենք ու որքան էին խանգարում ավելորդ էմոցիաներն ու լարվածությունը, այս արդյունքն էլ գոհացնող է։ Այս պատանիներին մեծ ապագա է սպասվում»,- այսպես է մեկնաբանել հայ բռնցքամարտիկների ելույթները Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը։
Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների առաջնությոնում Հայաստանը ներկայացրել է 15 տղա և 5 աղջիկ:
Կարծիքներ