Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Օգոստոսի 21-ին, ժամը 15։54-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ կմ-ին բախվել են «Ֆորդ ֆոկուս» և «Կիա ռիո» մակնիշների ավտոմեքենաները։

Ըստ նախնական տվյալների՝ կան տուժածներ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում