Իտալիայի ՆԳՆ ղեկավարը հայտնել է, որ ծովով ժամանող միգրանտների թիվը նվազել է 65%-ով
Տարեսկզբից ծովով Իտալիա ժամանած միգրանտների թիվը նախորդ տարվա հունվար-փետրվար ամսվա համեմատ նվազել է 65%-ով։ Այս մասին Ազգային խորհրդարանում հայտարարեց հանրապետության ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին՝ նշելով, որ տարեսկզբի ցուցանիշներն ավելի ցածր են և նման են 2022 թվականին։
«Արդար է հավատալ, որ սա դրական ազդանշան է, հատկապես հաշվի առնելով, որ ծովով ժամանողների թիվը նվազում է արդեն հինգ ամիս անընդմեջ», - մեջբերում է ANSA-ն նրա խոսքերը :
Նախարարը հավելել է, որ առաջնահերթությունը մնում է կանխել միգրանտների մահը ծովում՝ փորձելով հասնել Իտալիա։
Կարծիքներ