Վենեսուելայում հանքի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել

Վենեսուելայում հանքի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել

Վենեսուելայի հարավում ապօրինի հանքի փլուզման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է  Agence France-Presse-ը (AFP) :

«Պաշտոնական տվյալներով՝ երկուսը զոհվել են, երկուսը՝ վիրավորվել», - գործակալությանը հայտնել է Բոլիվար նահանգի քաղաքացիական անվտանգության նախարարը։ Տուժածներին տեղափոխել են նահանգի վարչական կենտրոնի՝ Սյուդադ Բոլիվար քաղաքի հիվանդանոց։

Պաշտոնյան նաև հայտնել է, որ դեպքի վայր են ուղարկվել փրկարարական խմբեր՝ «իրավիճակը իրական գնահատելու համար»։ Իշխանությունների տվյալներով՝ հանքում աշխատել է մոտ 200 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում