Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ

Հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ

N զորամիավորման հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են եռօրյա համալիր մարզումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: 

Տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով ստուգվել են անձնակազմի մասնագիտական գիտելիքները, զինծառայողներն ուսումնական հրաձգություն են իրականացրել դյուրակիր զենիթահրթիռային համալիր-վարժասարքից:

Մարզումների ավարտին անձնակազմը հանձնել է ստուգարքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում