Սա իսկական ֆուտբոլ էր. Գվարդիոլան՝ «Նյուքասլի» հետ ոչ-ոքիի մասին

Սա իսկական ֆուտբոլ էր. Գվարդիոլան՝ «Նյուքասլի» հետ ոչ-ոքիի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Նյուքասլի» հետ ոչ-ոքիի մասին։

«Սա իսկական ֆուտբոլ էր։ Մենք շատ լավ սկսեցինք խաղը, բայց պարտվում էինք մենապայքարներում և թույլ էինք տալիս մրցակցին հակագրոհներ անցկացնել։ Բայց մենք ցույց տվեցինք, թե ինչի ենք ընդունակ։

Այնուամենայնիվ, մենք չհաղթեցինք։ «Նյուքասլը» դառնում է ուժեղագույն մրցակիցներից մեկը։ Այսօր «Լիդսը» հաղթել էր «Չելսիին»։ ԱՊԼ-ն շատ դժվար է բոլոր թիմերի համար»,- Գվարդիոլայի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում