ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

ԱՄՆ-ն աջակցում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը

Ուկրաինան ունի բոլոր անհրաժեշտ գործիքները ՆԱՏՕ-ին անդամակցելու համար, բայց ՆԱՏՕ-ի ոչ բոլոր անդամներն են պատրաստ քվեարկել նրան Գործողությունների ծրագիր տրամադրելու համար, երեքշաբթի՝ հունիսի 8-ին, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

«Մենք աջակցում ենք Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Այն ներկայումս ունի բոլոր գործիքները, որոնք անհրաժեշտ են Դաշինքին անդամակցելու համար»,- ասել է պետդեպարտամենտի ղեկավարը:

Այնուամենայնիվ, ըստ նրա, կազմակերպության ոչ բոլոր անդամներն են պատրաստ քվեարկել Կիևին անդամակցության ձեռքբերման գործողությունների ծրագիր տրամադրելու համար:

«Անդամակցություն ստանալու համար գործողությունների ծրագիրը պետք է մշակվի ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրների լիակատար համաձայնությամբ: Կարծում եմ, որ որոշ երկրներ այժմ դրան ավելի քիչ են աջակցում, քան մյուսները»,- խոստովանել է Բլինկենը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում