Անչելոտի. Ռոնալդուն և Իբրահիմովիչն անմահ են

Անչելոտի. Ռոնալդուն և Իբրահիմովիչն անմահ են

Անգլիական «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Թուրինի «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի և «Միլանի» առաջատար Զլատան Իբրահիմովիչի մասին:

«Երբ Իբրահիմովիչը տեղափոխվեց ԱՄՆ, ես մտածեցի, որ նա հրաժեշտ է տալիս մեծ ֆուտբոլին, սակայն նա այժմ «Միլանի» առաջատարն է և շարունակում է հիացնել իր ելույթներով:

Նույնը կարող եմ ասել նաև Ռոնալդուի մասին: Նա շարունակում է կայուն խաղ ցուցադրել և առաջ տանել թիմին իր ետևից: 

Ռոնալդուն և Իբրահիմովիչն անմահ են: Այս ֆուտբոլիստները մեծանում են, բայց նրանց խաղի որակը դրանից չի տուժում»,- Անչելոտիի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Կառլո Անչելոտին իր մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է թե՜ Ռոնալդուի, թե՜ Իբրահիմովիչի հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում