Վրաստանը Թուրքիա է վերադարձրել մոտ 25 տոննա վտանգավոր կարտոֆիլը

Վրաստանը Թուրքիա է վերադարձրել մոտ 25 տոննա վտանգավոր կարտոֆիլը

Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները կասեցրել են Թուրքիայից երկիր 24,5 տոննա վարակված կարտոֆիլի ներմուծումը: Այս մասին ասված է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հայտարարության մեջ:

Կարտոֆիլը չի ​​անցել վնասակար միկրոօրգանիզմների լաբորատոր փորձարկումները, ինչից հետո ապրանքի ներմուծումը կասեցվել է։

Նախարարության տվյալներով՝ փորձ է արվել Սարպիի անցակետով տեղափոխել մարդու առողջության համար վտանգավոր 24500 կիլոգրամ կարտոֆիլ:

Սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության վարչության աշխատակիցները կարտոֆիլում հայտնաբերել են կարտոֆիլի քաղցկեղի հարուցիչ`ախտածին սունկ (Synchytrium endobioticum):

Հետևեք մեզ նաև Տելեգրամում