Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն:
Ինչպես FreeNews-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին:
Ըստ աղբյուրի՝ նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:
Կարծիքներ