Ստորագրում եմ մեր հերոսների այս խոսքերի ամեն բառի տակ. Ռուբեն Վարդանյան

Ստորագրում եմ մեր հերոսների այս խոսքերի ամեն բառի տակ. Ռուբեն Վարդանյան

Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտունի և նաև ծաղիկներ խոնարհել Մոնթե Մելքոնյանի հուշարձանի մոտ: Արցախի կառավարությունը նկարներ է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից մեջբերել Վարդանյանի խոսքերը.

«Հողը արյունով չեն պահում, հողը սիրելով են պահում»: Սա Արցախի հերոս, լեգենդար հրամանատար Լեոնիդ Ազգալդյանի խոսքն է, որի 80-ամյակն էր երեկ:

Արցախի մյուս հերոսը՝ լեգենդար Ավոն ասում էր՝ «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը…»:

Ստորագրում եմ մեր հերոսների այս խոսքերի ամեն բառի տակ: Մենք պարտք ունենք նրանց առջև»: