Հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքում ձերբակալվել է 7 անձ. Գոռ Աբրահամյան

Հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքում ձերբակալվել է 7 անձ. Գոռ Աբրահամյան

Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։

 Այս  այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։

Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ։

 ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ»,- գրել է Աբրահամյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում