Թրամփը կարծում է, որ Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինը անկասկած եղել է Բայդենի և նրա որդու համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Սպիտակ տանը հայտնաբերված կոկաինը նախատեսված է եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և նրա որդու՝ Հանթերի համար։
«Իսկապե՞ս ինչ-որ մեկը հավատում է, որ Կոկաինը, որը հայտնաբերվել է Սպիտակ տան արևմտյան թևում՝ Օվալաձև գրասենյակից ոչ հեռու, նախատեսված է եղել ուրիշ ինչ-որ մեկի օգտագործելու համար, բացի Հանթերից և Ջո Բայդենից»,-հարցում է արել Թրամփը երեկ իր Truth Social սոցիալական ցանցու:
Նա նաև ենթադրել է, որ ամերիկյան լրատվամիջոցները կպնդեն, որ նյութի միայն «շատ փոքր» քանակություն է հայտնաբերվել, իսկ հետո կգրեն, որ խոսքը ամենևին էլ կոկաինի մասին չէ, այլ ասպիրինի, որից հետո «պատմությունն ի չիք կդառնա»։
Նա կոչ է արել ԱՄՆ իշխանություններին հրապարակել անվտանգության տեսախցիկների կադրերը, որոնք «արագ ցույց կտան, թե որտեղից է կոկաինը հայտնվել Սպիտակ տանը»: «Նրանք արդեն գիտեն պատասխանը, բայց հավանաբար դա նրանց դուր չի գալիս»,- ասել է Թրամփը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ի Սպիտակ տանը թմրամիջոցի նմանվող զանգված էր հայտնաբերվել: Ենթադրաբար դա կոկաին է եղել, գրել էր The Washington Post-ը:
Կարծիքներ