Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

Սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով

Հանրապետության տարածքում հունվարի 9-ի ցերեկը, 11-ի գիշերն առանձին շրջաններում, 10-ին, 11-ի ցերեկը, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին հարավարևմտյան է՝ 3-5 մ/վ, հունվարի 9-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վրկ, 10-ին, 12-13-ը՝ 15-20մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն հունվարի 10-13-ն աստիճանաբար կնվազի 5-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում՝ 10-12 աստիճանով։

Երևանում հունվարի 9-ի երեկոյան ժամերին, 10-13-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում