Լյուքսեմբուրգում վնասվածք ստանալուց հետո Փելոսին վիրահատության է ենթարկվել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին Լյուքսեմբուրգում ազդրոսկրի փոխարինման վիրահատության է ենթարկվել և աստիճանաբար ապաքինվում է։
Այս մասին հայտնել է նրա գրասենյակը, որի հաղորդագրությունը մեջբերում է Reuters-ը։
Նշվում է, որ 84-ամյա Փելոսին վվասվածք է ստցել Լյուքսեմբուրգ կատարած ուղևորության ժամանակ և հոսպիտալացվել է հետազոտման համար։
Նրա գրասենյակը շեշտել է, որ նա Լյուքսեմբուրգում ազդրոսյրի փոխարինման հաջող վիրահատություն է տարել և «առողջացման փուլում է»:
Վիրահատությունը կատարվել է Լանդստուլի տարածաշրջանային բժշկական կենտրոնում՝ Գերմանիայի Լանդստուլի ռազմաբազայում: Պաշտպանության նախարարություննը օգնություն է ցուցաբերել Փելոսիին Լյուքսեմբուրգից այնտեղ տեղափոխելու համար։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Փելոսին Կոնգրեսի պատվիրակության կազմում Լյուքսեմբուրգում է եղել՝ Արդենների ճակատամարտի 80-ամյակի կապակցությամբ։ Փելոսին պաշտոնական միջոցառման ժամանակ վնասվածք է ստացել։ Նա ընդունվել է Կիրխբերգի հիվանդանոց Լյուքսեմբուրգի քաղաքային հիվանդանոցի հյուսիս-արևելքում՝ հետազոտության համար:
Նշենք, որ Փելոսին առաջին կինն է, ով զբաղեցրել է Ներկայացուցիչների պալատի նախագահի պաշտոնը և երկար ժամանակ ղեկավարել պալատի Դեմոկրատական կուսակցության խմբակցությունը։
Նա հրաժարվել է խոսնակի պաշտոնից 2023 թվականին, բայց շարունակել ծառայել պալատում: Նոյեմբերին նա վերընտրվել է ևս երկու տարի ժամկետով և պաշտոնավարելու է հունվարի 3-ից։
Նենսի Փելոսիի երկրորդ ժամկետը որպես խոսնակ ավարտվեց Ուկրաինայի և նրա դաշնակիցների համար մոտ 45 միլիարդ դոլար բյուջեի հաստատմամբ:
Կարծիքներ