Սելարայանն օգնեց Կոլամբուսին հաղթել Նեշվիլին
MLS-ի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում «Կոլամբուսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նեշվիլին»։ Գրում է Armsport.am-ը։
Հանդիպումն ավարտվեց տանտերերի՝ 2-0 հաշվով հաղթանակով։ Երկու գոլային դրվագներում էլ իր ներդրումն ունեցավ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը, ով մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
Նախ նա առաջին խաղակեսում օգնեց աչքի ընկնել իր թիմակից Ռամիրեսին, իսկ խաղավերջում Լուկասն այս խաղում երկրորդ անգամ իր թիմակցին կատարեց գոլային փոխանցում, չնայած այդ դրվագում գոլը գրանցվեց մրցակցի պաշտպանի անվան դիմաց՝ որպես ինքնագոլ։
Այս խաղից հետ «Կոլամբուսն» Արևելյան Կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում 31 միավորով 5-րդն է։
Կարծիքներ