ՄԱԿ. Մեկ օրում Գազայում վնասվել է տեղահանվածների չորս ապաստարան

Գազայի հատվածում վերջին 24 ժամում ներքին տեղահանվածների 4 ապաստարան է վնասվել։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը (UNRWA):
«Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում վնասվել է UNRWA-ի չորս ապաստարան»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, վնասվել է Ջաբալիյա փախստականների ճամբարում ապաստանի վերածված դպրոցը։ UNRWA-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այնտեղ առնվազն 20 մարդ է զոհվել, 5-ը՝ վիրավորվել։
Կարծիքներ