Յուլիա Տիմոշենկոն վարակվել է կորոնավիրուսով
Ուկրաինական «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդը, «Գերագույն ռադայի» պատգամավոր Յուլիա Տիմոշենկոն և նրա ընտանիքի մի քանի անդամներ վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ վկայակոչելով աղբյուրների:
Քաղաքական գործչի հետ միասին վարակվել են նաև նրա ամուսինը՝ Արթուր Չեչետկինը և դուստրը՝ Եվգենիա Տիմոշենկոն:
Երբ և ինչ պայմաններում է տեղի ունեցել վարակումը, չի նշվում: Տիմոշենկոյի վիճակի և բուժուման ընթացքի մասին ևս ոչինչ հայտնի չէ:
Կարծիքներ