Հայ փրկարարներն ապացուցեցին, որ հայերն ու թուրքերը կարող են ոչ միայն իրար ատել ու սպանել, այլև փրկել. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Թուրքիայում երկրաշարժից 5 օր անց հայ փրկարարների՝ 8 տարեկան աղջկան փրկելու դեպքին, որը նա որակել է աննախադեպ:
Ըստ Իոաննիսյանի՝ նրանք ապացուցեցին, որ հայերն ու թուրքերը կարող են ոչ միայն իրար ատել ու սպանել, այլև փրկել։
«Մի ծաղկով, բնականաբար, գարուն չի գա, բայց ամեն գարուն ունենում է իր առաջին ծաղիկը»,- կարծիք է հայտնել նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում տեսանյութ է հրապարակել և գրել, որ հայ փրկարարներն Ադըյամանում Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) խմբի հետ միասին փլատակներից կենդանի վիճակում դուրս են բերել 8 տարեկան աղջիկ երեխայի:
Կարծիքներ