Հումանիտար աղետներից տուժած և շարունակ տուժող հայ ժողովուրդը պետք է աշխարհի հետ խոսի կարեկցանքի լեզվով. Դավիթ Խաժակյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է, որ հասցրել է ծանոթանալ միջազգային մամուլի այսօրվա նյութերին և նկատել, որ Հայաստանի կողմից Թուրքիայում և Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացմանը միտված հումանիտար օգնության տրամադրումը չի վրիպել այլազգի գործիչների ուշադրությունից։
Նա կարծիք է հայտնել, որ այսպիսի իրավիճակներում հումանիտար աղետներից տուժած (և շարունակաբար տուժող) հայ ժողովուրդը, որպես քաղաքակիրթ աշխարհի մաս, պետք է խոսի աշխարհի հետ կարեկցանքի լեզվով։
«Պատկերացրեք, որ անգամ թեմայի հետ չառնչվող տարբեր հարցազրույցներում Հայաստանի քայլը քննարկվել է և գնահատվել»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայում աշխատում է 27 հայ փրկարար, ևս 29 փրկարար մեկնել է Սիրիա:
Կարծիքներ