Արշավախումբը բարձրացել է Աժդահակ լեռն ու չի կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները

Արշավախումբը բարձրացել է Աժդահակ լեռն ու չի կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 20-ին՝ ժամը 21։18-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աժդահակ լեռան վրա՝ Ակնա լճի մոտակայքում, արշավականների խումբը (22 հոգի) եղանակային վատ պայմաններից ելնելով չեն կարողանում լեռն իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարներն արշավախմբին տեղափոխել են մոտակա բնակավայրեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում