Կայացել է վարչապետի մասնակցությամբ 4-րդ հեծանվային զբոսանքը Երևանում

Կայացել է վարչապետի մասնակցությամբ 4-րդ հեծանվային զբոսանքը Երևանում

«Այսօր տեղի ունեցավ մեր 4-րդ հեծանվային զբոսանքը Երեւանում՝ 20 կմ»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հեծանիվը ընկերություն է, հեծանիվը համբերություն է, հեծանիվը կամք է:

«Կեցցե՛ հեծանիվը:

Հ.Գ. Այսօր որոշում կայացրեցինք օգոստոսին կազմակերպել «Սեւանի շուրջ» սիրողական (զբոսաշրջային) հեծանվային եռօրյա արշավը:

Մասնակիցների չափանիշները կորոշվեն եւ կհրապարակվեն առաջիկայում. խնդիրն այն է, որ արշավի մասնակիցներից կպահանջվի օրական մոտ 70 կմ հեծանիվ վարել եւ մասնակցելու հնարավորություն տալուց առաջ նախ պետք է համոզվել, որ պոտենցիալ մասնակցի առողջությունը եւ հմտությունները բավարարում են դրա համար:

Սպասեք լուրերի»,-եզրափակել է վարչապետը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում