Արցախում հայերի իրավունքներն ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալիզմով. Լեմկինի ինստիտուտ
Լեմկինի ինստիտուտը հիասթափված է հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության Արցախ (Լեռնային Ղարաբաղ) կատարած այցի արդյունքներից, որը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Արցախի ողջ հայ բնակչությունն արդեն փախել էր Ադրբեջանի վերջին ներխուժումից հետո բռնի տեղահանման պատճառով:
Այս մասին ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:
«Կոչ ենք անում ՄԱԿ-ին նախապատրաստել պատշաճ առաքելություն դեպի Արցախի Հանրապետություն, որը ներառում է միջազգային թիմի անդամներ հակամարտությանը չեզոք երկրներից՝ տեղում առկա իրավիճակի մանրակրկիտ վերլուծություն իրականացնելու համար: Արցախում հայերի իրավունքներն ապահովելու համար ՄԱԿ-ը պետք է գործի պրոֆեսիոնալիզմով, անկողմնակալությամբ և ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ներկայացված արժեքներին հավատարմությամբ»,- ասվում է հայտարարությունում:
Կարծիքներ