ՀԱՄԱՍ-ը հայտնել է Իսրայելի հետ հաշտության պայմանները

ՀԱՄԱՍ-ը հայտնել է Իսրայելի հետ հաշտության պայմանները

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումն Իսրայելի հետ բանակցություններում միջնորդներին հայտնել է, որ է դեէսկալացիայի համար առաջնահերթ պահանջը կրակի դադարեցնումն է։ Այս մասին հայտնել է շարժման քաղբյուրոյի ղեկավար Խալեդ Մաշաալը։

«Թուրքիան, Կատարն ու Եգիպտոսը ձեռնարկում են ջանքեր՝ ուղղված Գազայի հատվածում և Երուսաղեմում դեէսկալացիայի և իսրայելական հարվածների դադարեցման համար»,-ասել է նա TRT Arabic-ին տված հարցազրույցում։

ՀԱՄԱՍ-ը պահանջում է Արևելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթից դուրս բերել իսրայելցի ուժայիններին, ազատ հասանելիություն ապահովել այնտեղ աղոթողների համար, դադարեցնել Շեյխ-Ջարրահ շրջանից արաբ բնակչության արտաքսումը և ազատ արձակել վերջին սրացման ընթացքում ձերբակալվածներին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում