Ողջունում եմ Էդմոն Մարուքյանի՝ երեկ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը. Վ. Ալեքսանյան

Ողջունում եմ Էդմոն Մարուքյանի՝ երեկ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը. Վ. Ալեքսանյան

Ողջունում եմ Էդմոն Մարուքյանի՝ երեկ ԱԺ ամբիոնից ունեցած ելույթը և ընդհանրապես դիրքավորումը սահմանային այս իրավիճակի կապակցությամբ։

Այն պարագայում, երբ արտախորհրդարանական որոշ ուժեր քաղաքական դիվիդենտներ հավաքելու գործին լծված լինելու բերումով անհասկանալի աղմուկ, մեղադրանքներ են թափում կառավարության վրա, Էդմոն Մարուքյանը հստակ արձանագրեց, որ ստեղծված իրավիճակում կառավարության գործողությունները սառն են, ադեկվատ և ժամանակավրեպ չեն։

Վարչապետը երեկ նույն ամբիոնից ներկայացրեց այն փաստերը, որոնց վրա հենվելով կարելի է փաստել, որ Ադրբեջանի կողմից սահմանի խախտման դեպքերը ունեին լայնամասշտաբ ռազմական գործողություններ սադրելու նպատակ և որ այդ իսկ պատճառով անչափ կարևոր էր խնդրին մոտենալ սառը գլխով, միջազգային հանրությանը հստակ ներկայացնել տեղի ունեցողը, ցույց տալ, որ իրավիճակը ունի միայն մեկ մեղավոր և հենց այդ մեղավորն էլ պիտի կրի իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը։

Ամենայն հավանականությամբ՝ Ադրբեջանը նպատակ է ունեցել այսպիսի գործողություններով սադրել ռազմական բախում, որը կվերաճեր մեծածավալ պատերազմի և որի սկսելու բերումով արդեն շատ դժվար կլիներ ասելն ու ապացուցելը, թե ո՞վ է սահման հատել, ո՞վ է մեղավոր և ո՞վ է կրում պատասխանատվությունը։

Ու հենց սրանից խուսափելու համար էլ շատ կարևոր էր հարցին մոտենալ սառը գլխով, անգիտակցաբար մասը չդառնալ ադրբեջանական պլանի, չանել այն, ինչը ադրբեջանցիները ուզում էին, որ անենք։

Ու հենց այս ամենի կոնտեքստում առավել քան տարօրինակ են մայիսի 13-ի առավոտյան ՀԱՅԿԱԿԱՆ մամուլում տպված հոդվածները իբր ընթացած մարտերի, բախումների ու վիրավորների մասին, որոնք բացարձակ սուտ էին։ Ու՞մ շահն ու պլանն են սպասարկել այդ հոդվածները, ու՞մ համար են ինֆորմացիոն ֆոն ապահովել, ու՞մ պատվերով են գրվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում